Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-06-13-ից մինչև 2015-07-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-07-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում

գործել է մինչև 2015-07-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և ծառայությունների բնագավառում

(վերնագիրը փոփ. 27.02.07 ՀՕ-132-Ն)

Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում.

2) տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.

3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

4) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) (կետն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-132-Ն)

6) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին:

7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն.

7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.

8) տալիս է համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:

(40-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-85-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-132-Ն, փոփ. 20.03.12 ՀՕ-40-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-177-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։