Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-06-13-ից մինչև 2015-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

գործել է մինչև 2015-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի՝ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը։

Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:

Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:

Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:

(73-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, խմբ. 26.09.06 ՀՕ-166-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։