ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
29 դեկտեմբերի 2015 թվականի թիվ 30 քաղ. Մոսկվա
Դեղամիջոցները, ըստ դրանց կազմի մեջ մտնող ազդող նյութերի, դեղատոմսով ԵՎ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների կատեգորիաներին դասելու կանոնների մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին, ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի իրականացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 108 որոշմանը համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների կատեգորիաների որոշման կանոնների պահանջների կատարումը ապահովելու նպատակով,
Հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից կամ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, կախված նրանից, թե ամսաթվերից որն է ավելի ուշ, դեղամիջոցների բացթողման պայմանները սահմանելիս ղեկավարվել Դեղամիջոցները, ըստ դրանց կազմի մեջ մտնող ազդող նյութերի, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների կատեգորիաներին դասելու կանոններով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Հանձնարարականը ենթակա է հրապարակման «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
ՀԱՎԵԼՎԱԾ