Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2016 թվականի N 1224-Ն

2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1138-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2016 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հակոբյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար

Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Գ. Կուտոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ

Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարար

Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար

Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ

Ա. Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, գնդապետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները

Երևան - Երևանի քաղաքապետ

Արաբկիր (հանձնաժողովի նախագահ)

Մաշտոց Է. Ապրիամով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ

Կենտրոնական - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Նոր Նորք - Երևան քաղաքի կայազորի ռազմական

Շահումյան ոստիկանության բաժնի պետ

Շենգավիթ - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Էրեբունի

Արագածոտն - Արագածոտնի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ Ա. Նազարյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան - մարզային ոստիկանության վարչության պետ

Թալին Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ

Արարատ - ՀՀ Արարատի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ Վ. Սարգսյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետախուզության վարչության պետ

Արարատ - մարզային ոստիկանության վարչության պետ

Մասիս - Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ

Արմավիր - Արմավիրի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արմավիր Ա. Դավթյան -ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

Էջմիածին - մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ

- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ

Գեղարքունիք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ Դ. Մանուկյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարտունի - մարզային ոստիկանության վարչության պետ

Սևան - Սևանի, Մարտունու և Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Վարդենիս - Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ

Ճամբարակ

Լոռի ՀՀ Լոռու մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Վանաձոր Գ. Խաչատուրով - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ - մարզային ոստիկանության վարչության պետ

Ստեփանավան - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի

Տաշիր բաժնի պետ

Թումանյան - Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ

Կոտայք - ՀՀ Կոտայքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան) Հ. Բաղմանյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հրազդան - մարզային ոստիկանության վարչության պետ

Չարենցավան - Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի

Նաիրի բաժնի պետ

- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ

Շիրակ - Շիրակի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գյումրի Ս. Գալստյան - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ - մարզային ոստիկանության վարչության պետ

Աշոցք - Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

Անի - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ

Ախուրյան

Ամասիա

Սյունիք - Սյունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կապան Տ. Փարվանյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս - մարզային ոստիկանության վարչության պետ

Սիսիան - Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Մեղրի - Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ

Վայոց ձոր - Վայոց ձորի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր Վ. Քոչարյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք - մարզային ոստիկանության վարչության պետ

- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

Տավուշ - Տավուշի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Իջևան Ա. Բրուտյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի վարչական ապարատի ղեկավար

Տավուշ (Բերդ) - մարզային ոստիկանության վարչության պետ

Նոյեմբերյան - Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Դիլիջան - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հենրիկ Կարապետի Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար

(հանձնաժողովի նախագահ)

Հովհաննես Աստվածատուրի Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ,

բ/ծ փոխգնդապետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Արսեն Մակբեթի Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից

Վարդան Մարտինի Վարդազարյան - ՀՀ առողջապահության նախարարության

աշխատակազմի ԲՕՔ վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ

Գալինա Արմենակի Շահնազարյան - թերապևտ, բ/ծ կապիտան

Էդուարդ Արմենի Ավագյան -թերապևտ, բ/ծ կապիտան

Անուշ Եգորի Պետրոսյան -սրտաբան, բ/ծ լեյտենանտ

Տիգրան Վաչագանի Ազարյան - նյարդաբան, բ/ծ կապիտան

Վարուժան Ռաֆիկի Հովհաննիսյան - մաշկաբան, բ/ծ մայոր

Ժորա Արտաշեսի Բալասանյան - մաշկաբան

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան - վիրաբույժ

Արտակ Կարապետի Գրիգորյան - վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ

Գարիկ Սմբատի Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր

Եղիշե Ալիկի Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.,դոցենտ

Տիգրան Շամշադի Սարգսյան - հոգեբույժ, բ/ծ մայոր

Վահե Հենրիկի Բաբայան - հոգեբույժ

Սեդրակ Սուրենի Նարիմանյան - «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, մեծահասակների տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ.

Հասմիկ Վանիկի Օհանյան - սրտաբան, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն

Իշխանյան Իշխան Գեորգիի - վիրաբույժ, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն

Հայկ Սենիկի Մարգարյան - նյարդաբան, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն

Ռաֆիկ Գևորգի Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

Անի Սերգեյի Բաբայան - հանձնաժողովի քարտուղար

Հայկ Ռաֆիկի Հովսեփյան - սրտաբան, Կենտրոնական ռազմաբժշկական

հանձնաժողովի նախագահի տեղակալ, բ/ծ փոխգնդապետ

Վարդան Գրիգորի Գաբրիելյան - նյարդաբան, Կենտրոնական ռազմաբժշկական

հանձնաժողովի նյարդաբան, բ/ծ մայոր

Գագիկ Ռոբերտի Հարությունյան - թերապևտ, Կենտրոնական ռազմաբժշկական

հանձնաժողովի թերապևտ, բ/ծ մայոր

Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյան - վիրաբույժ, ՀՀ ՊՆ 18675 զորամասի վիրաբույժ, բ/ծ մայոր

Սերգեյ Համլետի Սիմոնյան - վնասվածքաբան, ՀՀ ՊՆ 18675 զորամասի

վիրաբուժական բաժնի պետ, բ/ծ մայոր

Հայկ Գալուստի Բարսեղյան -քիթ-կոկորդ-ականջաբան,Պլաստիկ

վիրաբուժության կենտրոնի ՔԿԱ բաժնի վարիչ

(հավելվածը խմբ. 26.01.17 N 31-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։