Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 874-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 23

Երևան

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1788-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Առևտրի և սպասարկումների վարչություն

Արտաքին կապերի և տեղեկատվության վարչություն

Շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչություն

Բնապահպանության վարչություն

Իրավաբանական վարչություն

Կրթության վարչություն

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

Տրանսպորտի վարչություն

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Առաջին բաժին

Կազմակերպատեսչական բաժին»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։