«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունվարի 2017 թ.
ք. Երևան N 31-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Հայկական բանակի կազմավորման 25-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 25 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 25 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել` Հայկական բանակի կազմավորման 25-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 25 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 25 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի հունվարի 17-ի
թիվ 31-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի հունվարի 17-ի
թիվ 31-Ն հրամանի