«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
29 դեկտեմբերի 2016 թ.
ք. Երևան N 415-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 256-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի թիվ 02-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 256-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 1.321 Կոնֆիդ իմիդակլոպրիդ 350 խտացված էմուլսիա
».
2) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 3.010 Բասիվ-Արմ Beauveria bassiana,
շտամմ Balsamo 2.2x10.8
սպոր/գ թրջվող փոշի
».
3) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 6.246 Սաֆաքոլ պրոպինեբ 700 թրջվող փոշի
6.247 Տեբիկուր տեբուկոնազոլ 60 խտացված
կոնցենտրատ
».
4) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 8.166 Պրոմետրին պրոմետրին 500 թրջվող փոշի
8.167 Սենկրոն մետրիբուզին 700 թրջվող փոշի
8.168 Գլիֆոս գլիֆոսատ 720 ջրում դիսպերսվող
գրանուլներ
».
5) հավելվածի «ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 1.033 Մոֆկալ 12-0-0-5-15 ազոտ(N), մագնեզիում(MgO, կալցիում(CaO) 12%, 5%, 15% հեղուկ Հորդանան, «Մոդեռն Քոմփանի ֆոր ֆերտիլայզեր փրոդաքշն» ՍՊԸ
1.034 Ամկոպաստ 15-20-50+TE ազոտ(N),
ֆոսֆոր(P2Օ5),
կալիում(K2Օ)+ միկրոտարրեր 15%, 20%, 50% մածուկ Հորդանան, «Մոդեռն Քոմփանի ֆոր ֆերտիլայզեր փրոդաքշն» ՍՊԸ
1.035 Ֆերտ Ուան ազոտ(N), ընդհանուր ամինաթթուներ 9.75%, 61% հեղուկ Հորդանան, «Մոդեռն Քոմփանի ֆոր ֆերտիլայզեր փրոդաքշն» ՍՊԸ
1.036 Ամկո Կտսի 0-0-36+50% օրգանական նյութ կալիում(K2Օ), օրգանական նյութ 36%, 50% հեղուկ Հորդանան, «Մոդեռն Քոմփանի ֆոր ֆերտիլայզեր փրոդաքշն» ՍՊԸ
1.037 Կրիստա ՄԿՊ /Մոնոկալիումի ֆոսֆատ/ K2Օ, P2Օ5 34% miո., 51.5% miո. պինդ, ջրալույծ
նյութ Ֆինլանդիա,
«Յառա Սուօմի»
1.038 Ամկոլոն
սուսպենզիա
24-24-18 +1.5
MgՕ+Միկրոտարրեր ազոտ(N),
ֆոսֆոր(P2Օ5), կալիում(K2Օ), մագնեզիում (MgՕ), միկրոտարրեր Fe, B, Zn, Mn 24%, 24%, 18%, 1.5% սուսպենզիա Հորդանան, «Մոդեռն Քոմփանի ֆոր ֆերտիլայզեր փրոդաքշն» ՍՊԸ
1.039 Երկաթի խելատ ջրում լուծվող երկաթ, խելատացնող երկաթ Fe-EDDHA _ մուգ կարմիր
կամ սև ջրափոշի Գերմանիա, «ԲԱՍՖ ՍԵ»
1.040 Երկաթի խելատ 6% երկաթ DTPA 6% դեղնադարչնագույն գույնի հեղուկ Նիդերլանդներ, «Բիրոն Բի Վի»
1.041 Մոնոկալիումի ֆոսֆատ K2Օ, K, P2Օ5 , P 34% miո., 28.2%, 51.5%, 22.6% սպիտակ, բյուրեղային փոշի Նիդերլանդներ, «Վան Իպերեն Ինտերնեյշնլ Բի Վի»
1.042 Բել-Ֆերտ ազոտ-ֆոսֆոր-կալիում կոմպլեքս միացություն 16-16-16-6(S) գրանուլացված հատիկներ Բելառուս, «Գոմելսկիյ քիմիական գործարան» ԲԲԸ
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ի. Կարապետյան