Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2017 թվականի N 37-Ն

2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ.

3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`

1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:

5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18000 դրամ:

6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:

7. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների` մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2017 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 26-ի N 37-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ)

Մարզը Տարածքային մարմինը 2017 թվական

2017 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար

(դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար

(դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)

ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 195,771,141 12,874,250 2,736,000 704,011

ԱՐՏԱՇԱՏ 1,164,576,048 82,756,063 9,918,000 4,373,940

ՎԵԴԻ 1,046,962,144 77,737,022 5,382,000 4,127,822

ՄԱՍԻՍ 975,581,048 69,458,301 8,172,000 3,668,119

Ընդամենը 3,382,890,380 242,825,636 26,208,000 12,873,893

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 1,105,503,396 79,267,607 8,946,000 3,911,675

ԱՊԱՐԱՆ 332,066,021 23,426,003 2,916,000 1,330,165

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 296,132,137 22,928,764 594,000 1,154,914

ԹԱԼԻՆ 602,880,547 43,814,427 4,158,000 2,267,618

Ընդամենը 2,336,582,102 169,436,801 16,614,000 8,664,372

ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 890,069,415 62,521,610 8,334,000 3,316,840

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,159,235,431 81,515,280 10,800,000 4,287,672

ԲԱՂՐԱՄՅԱՆ 277,379,810 20,283,868 1,746,000 1,085,116

Ընդամենը 2,326,684,656 164,320,758 20,880,000 8,689,628

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 1,111,100,661 82,544,552 5,634,000 4,413,168

ՍԵՎԱՆ 706,628,017 49,687,181 6,534,000 2,664,487

ՎԱՐԴԵՆԻՍ 1,222,137,566 89,350,119 7,956,000 4,538,677

ՃԱՄԲԱՐԱԿ 368,109,593 24,726,525 4,554,000 1,395,274

ՄԱՐՏՈՒՆԻ 2,183,058,807 166,870,085 6,498,000 8,553,480

Ընդամենը 5,591,034,644 413,178,462 31,176,000 21,565,086

ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 666,200,134 40,832,344 12,348,000 2,336,334

ՏԱՇԻՐ 555,219,670 37,069,923 7,002,000 2,196,382

ՎԱՆԱՁՈՐ 2,405,222,072 149,820,949 41,922,000 8,692,222

ՍՊԻՏԱԿ 1,735,406,505 115,817,774 21,438,000 7,361,433

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 1,637,600,272 115,469,354 15,570,000 5,427,334

Ընդամենը 6,999,648,654 459,010,344 98,280,000 26,013,705

ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 1,228,413,190 84,110,815 13,788,000 4,468,950

ՀՐԱԶԴԱՆ 963,998,885 66,942,909 9,972,000 3,418,331

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 556,984,257 38,339,477 6,048,000 2,027,877

ՆԱԻՐԻ 832,021,224 60,631,798 5,742,000 2,961,303

Ընդամենը 3,581,417,555 250,024,999 35,550,000 12,876,460

ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 954,745,720 68,619,941 7,362,000 3,593,514

ԱՄԱՍԻԱ 65,612,378 4,464,334 756,000 247,364

ՄԱՐԱԼԻԿ 402,786,862 29,238,521 2,718,000 1,609,050

ԱԽՈՒՐՅԱՆ 556,264,365 40,496,619 3,816,000 2,042,744

ԱՇՈՑՔ 96,603,929 6,825,455 846,000 383,310

ԳՅՈՒՄՐԻ-1 1,534,930,511 99,427,157 22,680,000 5,812,592

ԳՅՈՒՄՐԻ-2 1,913,630,818 124,744,915 27,504,000 7,193,695

Ընդամենը 5,524,574,583 373,816,941 65,682,000 20,882,270

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 621,675,471 43,438,521 6,084,000 2,270,456

ԿԱՊԱՆ 350,197,495 18,188,435 9,936,000 1,063,127

ՄԵՂՐԻ 111,961,263 6,449,089 2,520,000 365,453

ՍԻՍԻԱՆ 230,044,801 16,479,842 1,926,000 768,995

Ընդամենը 1,313,879,031 84,555,887 20,466,000 4,468,031

ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 464,164,019 31,061,924 5,958,000 1,660,410

ԻՋԵՎԱՆ 726,832,906 50,396,326 7,506,000 2,667,082

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 396,957,443 26,332,476 5,382,000 1,365,310

ԲԵՐԴ 438,705,837 30,560,221 4,356,000 1,642,598

Ընդամենը 2,026,660,205 138,350,948 23,202,000 7,335,400

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 79,341,437 5,092,129 1,242,000 273,220

ՎԱՅՔ 154,270,875 10,628,646 1,602,000 625,261

ԵՂԵԳՆԱՁՈՐ 492,450,651 33,640,565 5,616,000 1,785,426

Ընդամենը 726,062,963 49,361,339 8,460,000 2,683,907

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ 746,714,057 44,587,136 15,066,000 2,573,035

ԱՎԱՆ 251,022,829 13,998,845 6,138,000 781,724

ԱՐԱԲԿԻՐ 350,135,729 11,526,138 16,614,000 1,037,839

ԴԱՎԹԱՇԵՆ 244,589,595 16,273,242 3,204,000 905,224

ԷՐԵԲՈՒՆԻ 679,199,717 40,803,893 13,446,000 2,350,083

ԿԵՆՏՐՈՆ 579,538,378 26,500,685 19,962,000 1,832,179

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 775,430,921 49,714,749 12,168,000 2,736,494

ՆՈՐ ՆՈՐՔ 582,297,608 32,145,306 14,580,000 1,799,494

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 72,943,346 4,015,754 1,818,000 244,858

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 105,441,771 6,842,626 1,566,000 378,188

ՇԵՆԳԱՎԻԹ 901,352,333 51,094,229 20,988,000 3,030,464

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 400,245,942 22,675,963 9,396,000 1,281,865

Ընդամենը 5,688,912,227 320,178,567 134,946,000 18,951,447

Ընդամենը 39,498,346,600 2,665,060,684 481,464,000 145,004,200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։