Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-12-22-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 դեկտեմբերի 2016 թվականի N 52

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին և փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 11-րդ կետի՝

ա. 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո նախատեսվում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) ստեղծում.

6) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն առաջին տարում կստանձնի «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի պատասխանատվությունը: «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարողությունները, Ծրագրի իրականացմանը զուգընթաց, կզարգացվեն և կամբողջացվեն այն հեռանկարով, որ այն ինքնուրույն կիրականացնի հանրապետությունում դպրոցական սննդի համակարգի առանցքային օղակի դերը:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ ենթակետը.

2) N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.

« 16. «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծում 2016 թ.

4-րդ եռամսյակ ՀՀ կրթության և գիտության նախարա-րություն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում:

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։