Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2017 թվականի N 62-Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման (այսուհետ` ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա սեփականության սեփականատերերի շահերից՝ հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց վերակառուցվող էլեկտրահաղորդման օդային գծերի ուղեգծի միջանցքի սահմաններում սեփականության որոշ օբյեկտների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ:

2. Թույլատրել օտարվող սեփականությունը ձեռք բերող` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող), սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող ուղեգծի յուրաքանչյուր կողմից, 20 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցքի սահմաններում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

3. Սահմանել, որ՝

1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 26-ի N 62-Ն որոշման

Կ Ո Ո Ր Դ Ի Ն Ա Տ Ն Ե Ր

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ «ԼԱԼՎԱՐ» ԵՎ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» 110 ԿՎ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՈՒՂԵԳԾԻ

NN

ը/կ Բեկման համարը Տարածքների կոորդինատները ՅուԹիԷմ (YTM) համակարգով Տարածքների կոորդինատները ՎիՋիԷս-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով

շեղումը դեպի արևելք (մետր) շեղումը դեպի հյուսիս (մետր) X Y

1. 1 473156,0 4548648,0 4550548,616 8473144,809

2. 2 473227,0 4548665,0 4550565,623 8473215,838

3. 3 473401,0 4548539,0 4550439,571 8473389,911

4. 4 474014,2 4548505,8 4550406,357 8474003,367

5. 5 474266,8 4548587,1 4550487,690 8474256,072

6. 6 474618,8 4548715,0 4550615,644 8474608,219

7. 7 475336,0 4549440,0 4551340,946 8475325,718

8. 8 475430,0 4549698,0 4551599,055 8475419,757

9. 9 476069,9 4550520,6 4552421,998 8476059,924

10. 10 476775,0 4550765,0 4552666,500 8476765,318

11. 11 477673,0 4551253,0 4553154,704 8477663,692

12. 12 478130,5 4551414,6 4553316,371 8478121,383

13. 13 478335,0 4551381,0 4553282,757 8478325,968

14. 14 478408,0 4551352,0 4553253,745 8478398,999

15. 15 479225,0 4551743,0 4553644,908 8479216,339

16. 16 479476,0 4552087,0 4553989,051 8479467,443

17. 17 479912,0 4552474,0 4554376,213 8479903,625

18. 18 480052,3 4552870,4 4554772,779 8480043,984

19. 19 480200,0 4553157,5 4555059,998 8480191,746

20. 20 480637,6 4553535,9 4555438,557 8480629,528

21. 21 480809,5 4553607,2 4555509,886 8480801,500

22. 22 481069,1 4553977,1 4555879,941 8481061,208

23. 23 482011,6 4554515,4 4556418,466 8482004,101

24. 24 482508,7 4554836,0 4556739,199 8482501,408

25. 25 482967,5 4555211,1 4557114,456 8482960,399

26. 26 483488,4 4555695,4 4557598,958 8483481,517

27. 27 485353,3 4556515,4 4558419,301 8485347,194

28. 28 486888,0 4557928,5 4559832,990 8486882,534

29. 29 486987,3 4558461,3 4560366,012 8486981,875

30. 30 488230,5 4559799,3 4561704,571 8488225,593

31. 31 489898,6 4559854,0 4561759,294 8489894,389

32. 32 490607,9 4559841,2 4561746,488 8490603,985

33. 33 490862,7 4559989,4 4561894,750 8490858,891

34. 34 491307,5 4560152,0 4562057,419 8491303,876

35. 35 491520,3 4560499,2 4562404,763 8491516,765

36. 36 491546,6 4560777,4 4562683,079 8491543,076

37. 37 491640,9 4561158,0 4563063,838 8491637,415

38. 38 492181,0 4561411,0 4563316,944 8492177,740

39. 39 492284,8 4561510,0 4563415,986 8492281,584

40. 40 492367,0 4561691,0 4563597,061 8492363,818

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։