ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 31-ի N 71-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թ.
սեպտեմբերի 16-ի N 532-Ն
որոշման
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ռ. Նազարյան -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Դավթյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Վանյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն
Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան