ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1262-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 24-ի N 1262-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Կ. Աճեմյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ա. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Հ. Կարապետյան - Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Բ. Մարգարյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր
Տ. Թորոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ
Ն. Խաչատրյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ
Լ. Միլիտոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Ք. Սողիկյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ
Լ. Բադալյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Ափյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Ժ. Տեր-Վարդանյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Ռ. Հակոբյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ե. Բարոյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ս. Պողոսյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Հալուլյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
(հավելվածը փոփ., խմբ. 31.01.17 N 70-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան