ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2017 թվականի N 79-Ա
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
փետրվարի 1-ի N 79-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (կառավարական հանձնաժողովի նախագահ)
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - Սիսիանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Գ. Ոսկանյան - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Յու. Ջավադյան - Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Փ. Միրզոյան - ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Զ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան