ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2017 թվականի N 76-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 681-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման» բառերով.
«3) որոշման հավելվածի 2-րդ, 6-8-րդ, 11-րդ, 13-րդ, 16-րդ, 20-րդ, 29-33-րդ, 38-րդ, 39-րդ, 48-րդ, 49-րդ, 58-րդ, 59-րդ, 65-68-րդ, 75-րդ, 76-րդ, 81-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
2. Սեղան` նախարարների տեղակալների համար, նախշազարդ լրակազմ 6 1064.0 6384.0
6. Սեղան` երկու արկղով հատ 62 108.4 6720.8
7. Սեղան` մեկ արկղով հատ 15 84.0 1260.0
8. Նիստերի սեղան` 3.0 մ հատ 6 136.0 816.0
11. Սեղան՝ բուֆետի հատ 2 55.0 110.0
13. Լրագրասեղան` նախշազարդ հատ 7 113.7 795.9
16. Գրապահարան հատ 57 115.0 6555.0
20. Կախիչ` լամինատե, հայելիով հատ 37 47.7 1763.7
29. Աթոռ հատ 368 45.5 16744.0
30. Բազկաթոռ հատ 14 300.0 4200.0
31. Երկաթյա պահարան հատ 30 58.5 1755.0
32. Գորգ` սինթետիկ հատ 7 425.1 2975.4
33. Ուղեգորգ գծմ 100 15.0 1500.0
38. Մոնիթոր հատ 3 161.0 483.0
39. Լազերային տպիչ հատ 40 195.5 7820.0
48. Սառնարան հատ 9 132.3 1190.7
49. Սառնարան հատ 8 182.3 1458.0
58. Հեռուստացույց հատ 11 140.0 1540.0
59. Տեսաձայնագրիչ հատ 1 77.5 77.5
65. Օդորակիչ հատ 5 360.0 1800.0
66. Օդորակիչ հատ 6 504.0 3024.0
67. Օդորակիչ հատ 14 600.0 8400.0
68. Օդորակիչ հատ 6 936.0 5616.0
75. Մարդատար ավտոմեքենա (Պեժո) հատ 2 5663.8 11327.5
76. Համակարգիչ հատ 1 287.3 287.3
81. Թվային սիստեմային հեռախոսներ՝ «LKD-30DS» հատ 24 66.8 1603.2
82. Անալոգային հեռախոսաապարատ` GՏ-5140 հատ 87 12.3 1065.8
85. Տաքացուցիչ հատ 8 22.0 176.0
87. Տաքացուցիչ` 1.5 կՎտ հատ 11 17.0 187.0
Ընդամենը 126964.1
».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-րդ, 21-28-րդ, 34-րդ, 35-րդ, 53-րդ, 69-րդ, 70-րդ և 74-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN ը/կ Անվանումը Մոդելը Թիվը (հատ) Սերիական համարը Ընդհանուր արժեքը (հազ. դրամ)
6. Համակարգիչ DualCore 3.000/MB Asrock/Cooler LGA/2xDDR 512 MB/HDD 80GB/FDD/Case/ DVD-RW Keyboard KB 06/Mouseopt./ Lan 10/100/1000 5 1144.5
7. Մոնիթոր (PL766AA) HP L1740 17'' TFT LCD 5 436.1
Ընդամենը 4002.1
».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-18-րդ և 20-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 681-Ա որոշման հավելվածի 340-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 38874.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի:
5. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 10199.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ «TOYOTA AVALON-3.5L», «HOVER CUV» և «Peugeot Pars» մակնիշների տրանսպորտային միջոցները պետական հաշվառումից հանելու և հաշվառելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 76-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(հազ. դրամ)
NN ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
1 2 3 4 5 6
1. Գորգ՝ սինթետիկ հատ 1 425.1 425.1
2. Լազերային տպիչ հատ 3 195.50 586.5
3. Օդորակիչ հատ 2 360.0 720.0
4. Օդորակիչ հատ 2 504.0 1008.0
5. Օդորակիչ հատ 1 600.0 600.0
6. Սեղան` նախարարների տեղակալների համար, նախշազարդ լրակազմ 1 1064.0 1064.0
7. Սեղան՝ երկու արկղով հատ 1 108.4 108.4
8. Սեղան՝ մեկ արկղով հատ 6 84.0 504.0
9. Նիստերի սեղան՝ 3.0 մ հատ 1 136.0 136.0
10. Աթոռ հատ 7 45.5 318.5
11. Բազկաթոռ հատ 2 300.0 600.0
12. Երկաթյա պահարան հատ 5 58.5 292.5
13. Տեսախցիկ հատ 1 282.5 282.5
14. Լրագրասեղան՝ նախշազարդ հատ 1 113.7 113.7
15. Փոշեկուլ հատ 1 75.0 75.0
16. Սառնարան հատ 1 132.3 132.3
17. Սառնարան հատ 2 182.3 364.5
18. Համակարգիչ հատ 3 287.3 861.9
19. Տպիչ սարք հատ 1 175.1 175.1
20. Մոնիթոր հատ 1 126.6 126.6
21. Մոնիթոր հատ 4 121.2 484.8
22. Համակարգիչ հատ 1 293.7 293.7
23. Տպիչ (պատճ. մեքենա) սկան MF 3220 հատ 1 110.2 110.2
24. Համակարգիչ լրակազմ 1 187.1 187.1
25. Լազերային տպիչ հատ 1 249.9 249.9
26. Համակարգիչ լրակազմ 1 220.5 220.5
27. Անխափան սնուցման սարք UPS հատ 1 43.0 43.0
28. Անխափան սնուցման սարք UPS հատ 1 14.1 14.1
29. Նոութբուք լրակազմ 1 229.8 229.8
30. Մարդատար ավտոմեքենա (Հովեր) հատ 1 9550.0 9550.0
31. Մարդատար ավտոմեքենա TOYOTA AVALON հատ 1 13333.3 13333.3
32. Մարդատար ավտոմեքենա Peugeot Pars հատ 1 5663.8 5663.8
Ընդամենը 38874.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 76-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(հազ. դրամ)
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
1. Սեղաններ՝ մեծ (6x1.2մ) հատ 2 393.1 786.1
2. Սեղան՝ երկտեղանոց 1.3x0.5մ հատ 4 150.0 600.0
3. Նախագահական սեղան հատ 1 342.0 342.0
4. Գորգ՝ սինթետիկ հատ 1 425.1 425.1
5. Ջահ հատ 20 53.1 1062.0
6. Բարձրախոսային համակարգ լրակազմ 1 1739.0 1739.0
7. Սեղան՝ երկու արկղով հատ 8 108.4 867.2
8. Սեղան՝ բուֆետի հատ 4 55.0 220.0
9. Գրապահարան հատ 7 115.0 805.0
10. Կախիչ՝ լամինատե, հայելիով հատ 5 47.7 238.3
11. Աթոռ հատ 30 45.5 1365.0
12. Ուղեգորգ գծմ 70 15.0 1050.0
13. Հեռուստացույց հատ 5 140.0 700.0
Ընդամենը 10199.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան