Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2017 թվականի N 79-Ն

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային դեղամատյանը հրապարակելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 79-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱՄԱՏՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ

1. Ազգային դեղամատյանը «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմնական դեղերի մասին տեղեկություններ (անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիր, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմ, կիրառման վերաբերյալ ցուցումներ, հակացուցումներ, նախազգուշացումներ, դեղաչափման տվյալներ, այդ թվում` տարբեր տարիքային խմբերում և հատուկ խմբերի պացիենտների շրջանում կողմնակի ազդեցությունները, դեղի փոխազդեցություններն այլ դեղերի և սննդի հետ, կիրառման կարգը հղիության և կրծքով սնուցման ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ երեխաների ու ծերերի շրջանում, դեղի պահման և ոչնչացման պայմանները) ընդգրկող տեղեկատուն է, որը հրապարակվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` հրապարակման տարվա հունիս ամսին:

2. Ազգային դեղամատյանի հրապարակումը` էլեկտրոնային եղանակով (պատկերամուտի տարբերակով) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am) տեղադրումն է գիրք-տեղեկատուի տեսքով` դրա համար նախատեսված հատուկ դարանում:

3. Առողջապահության նախարարությունն ապահովում է նաև ազգային դեղամատյանում ընդգրկված դեղերի վերաբերյալ մշտապես առցանց թարմացվող համացանցային հիմնապաշարի վարումը՝ հնարավորություն տալով ստանալու տեղեկատվություն յուրաքանչյուր համընդհանուր անվանմանը համապատասխան գրանցված դեղի մասին:

4. Ազգային դեղամատյանի հրապարակումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պաշտոնական մամլո հաղորդագրություն է տարածում ազգային դեղամատյանի հրապարակման վերաբերյալ` նշելով տվյալներ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում դրա տեղադրման մասին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։