ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2017 թվականի N 134-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 559-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
փետրվարի 15-ի N 134-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 30-ի N 559-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (հատուկ աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ)
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ
Ա. Թունյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի տնօրեն
Մ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Տ. Տիգրանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ
Լ. Ֆարմանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցությանվարչության պետի տեղակալ
Ա. Մկրտչյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի պետ
Ս. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման և բողոքարկման բաժնի պետ
Ք. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
Ս. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան