ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
7 փետրվարի 2017 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-272-Ն
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Վերահսկողության թեմա
1. Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում
1.1 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
1.2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
1.3 ՀՀ բնապահպանության նախարարություն
● «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ
● «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ
2. Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում
2.1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
● Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում
● Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում
2.2 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում, պետական սեփականության կառավարում, արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում
4. Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում
4.1 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիր
4.2 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր
4.3 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր
4.4 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության դրամաշնորհային ծրագիր
4.5 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագիր
4.6 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների կողմից իրականացվող ծրագրեր
● Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
● Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
● Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
● Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժին
6. ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում (ոչ մետաղական հանքավայրեր )
7. Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, Եվրասիական տնտեսական միության գույքի և այլ ակտիվների օգտագործում
(Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ)
8. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցում
(Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ)