Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-09-06-ից մինչև 2010-12-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-12-23Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2003 թվականի N 965-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման «թ» կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 31

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 31-ի N 965-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են այն չափման միջոցները, որոնց տեսակը հաստատված ու գրանցված է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում և որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրված չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ (N 1 ձև) կամ սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով ու 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված փաստաթղթեր:

3. Չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատի փոխճանաչման համաձայնագրերի առկայության դեպքում նախարարությունը կատարում է օտարերկրյա սերտիֆիկատի վերաձևակերպում` տրամադրելով չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ:

4. Փոխճանաչման համաձայնագրերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության չափման միջոցներ ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) նախարարություն են ներկայացնում չափման միջոցի տեսակի հաստատման մասին հայտ (այսուհետ` հայտ) (2 օրինակից` հայերեն)` ներմուծման ենթակա չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատ ստանալու համար:

Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը`

ա) չափման միջոցին ներկայացվող չափագիտական նորմերն ու անվտանգության պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերը,

բ) չափման միջոցի շահագործման փաստաթուղթը,

գ) չափման միջոցի տեսակի նկարագիրը,

դ) չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկան,

ե) անհրաժեշտության դեպքում նաև` չափման միջոցի ձեռքբերման փաստաթուղթը կամ հաշիվ-ապրանքագիրը:

5. Նախարարությունը կատարում է հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, որից հետո`

ա) եթե չափման միջոցի տեսակը հաստատված է եղել նախկինում և դրա մասին առկա է համապատասխան գրառում` չափման միջոցի պետական գրանցումների մատյանում, ապա չափման միջոցի նույնականացման գործընթացի ավարտից հետո 2-օրյա ժամկետում հայտատուին տրվում է եզրակացություն (N 2 ձև)` մաքսային մարմիններ ներկայացնելու համար.

բ) եթե չափման միջոցի տեսակը նախկինում հաստատված չի եղել, ապա նախարարությունը հայտի մեկ օրինակը ներկայացնում է պետական փորձարկումներ կատարող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` չափման միջոցի տեսակի հաստատման նպատակով փորձարկումներ կատարելու համար.

գ) եթե նույնականացման գործընթացի ժամանակ պարզվում է, որ հայտատուի կողմից ներմուծված սարքավորումը չափման միջոց չէ և ենթակա չէ տեսակի հաստատման, ապա նախարարությունը տալիս է սարքավորման միջոց չհանդիսանալու մասին տեղեկանք (N 3 ձև):

6. Փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիան փորձարկման արդյունքների ձևակերպումից և հաստատումից հետո նախարարություն է ներկայացնում վավերագիր (ձևը սահմանված է չափումների միասնականության ապահովման համակարգի ազգային ստանդարտով):

7. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցի փորձարկման համար նմուշների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն: Նմուշների ընտրության մասին կազմվում է արձանագրություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 900 որոշմանը համապատասխան: Չափման միջոցների նմուշների վերադարձման մասին նշվում է փորձարկումն իրականացնող կազմակերպության և հայտատուի միջև կնքված պայմանագրում:

Այն չափման միջոցները, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման կամ տեղադրման վայրում, ներմուծվում են նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (N 4 ձև): Այս դեպքում ապրանքների ներմուծումն սկզբնապես թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, այսուհետև` մեկամսյա ժամկետում այդ ապրանքները մեկ այլ մաքսային ռեժիմով ձևակերպելու պայմանով:

8. Նախարարությունը հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության (ժամկետը` մինչև 2 օր) և փորձարկումների (ժամկետը սահմանվում է տվյալ չափման միջոցի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով) դրական արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ընդունում է որոշում չափման միջոցի տեսակի հաստատման և դրա գրանցման մասին: Որոշման ընդունումից հետո չափման միջոցների պետական գրանցումների մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

9. Չափման միջոցների տեսակի հաստատումը վավերացվում է տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի գործողության ժամկետը սահմանում է նախարարությունը:

10. Հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության և (կամ) փորձարկումների բացասական արդյունքներն ստացվելուց հետո մեկօրյա ժամկետում հայտը մերժվում է: Հայտատուին տրվում է տեղեկանք (N 3 ձև) մերժման մասին` մերժման պատճառի հիմնավորմամբ:

11. Հայաստանի Հանրապետություն առանց սերտիֆիկատի` նախարարության կողմից տրված տեղեկանքների հիման վրա ներմուծման ենթակա են այն չափման միջոցները, որոնք`

ա) նախատեսված են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար.

բ) ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով և նախատեսված չեն փոխադարձ հաշվարկների, առևտրային կամ արտադրական գործունեության համար:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակտի պատկեր

Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

N ________

Տրված է ___ _________ 200 թ.

Գործում է մինչև ___ _________ 200 թ.

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ____________________________________

(արտադրողի, երկրի,

_________________________________________________________ պատրաստած

ֆիրմայի անվանումները)

և __________________________________________________ կողմից ներկայացված

(հայտատուի անվանումը, գտնվելու վայրը)_____________________________________________________________

(չափման միջոցի անվանումը, տառային նշանակումը, քանակը, ձեռքբերման պայմանագիրը և այլն)

համապատասխանում են ______________________________________________

(ստանդարտի, տեխնիկական պայմանի անվանումները և (կամ) տառային

________________________________________________ սահմանված չափագիտական

նշանակումը)

բնութագրերին և անվտանգության պահանջներին. տեսակը հաստատվել և գրանցվել է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում` N ______ -ով, և թույլատրվել է կիրառել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարար

____________

(ստորագրությունը)

____________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

___ _________ 200 թ.

Ձև N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Տրված է ___ _________ 200 թ.

Գործում է մինչև ___ _________ 200 թ.

Սույն փաստաթուղթը հավաստում է, որ ____________________________________

(արտադրողի, երկրի,

_________________________________________________________ պատրաստած

ֆիրմայի անվանումները)

և __________________________________________________ կողմից ներկայացված

(հայտատուի անվանումը, գտնվելու վայրը)_____________________________________________________________

(չափման միջոցի անվանումը, քանակը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

համապատասխանում են ______________________________________________

(ստանդարտի, տեխնիկական պայմանի անվանումները և (կամ) տառային

________________________________________________ սահմանված չափագիտական

նշանակումը)

բնութագրերին, տեսակը հաստատվել ու գրանցվել է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում` N ______ -ով, և թույլատրվել է կիրառել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարար

____________

(ստորագրությունը)

____________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

___ _________ 200 թ.

Ձև N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_______________________

(հայտատուի անունը, ազգանունը (անվանումը)

Ի պատասխան Ձեր ___________________________ հայտի` տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից

(հայտի համարը և ամսաթիվը)

ներմուծված _________________________________________________ -ը չափման

(սարքավորման անվանումը, քանակը, ներմուծման փաստաթղթի համարը)

միջոց չէ և ենթակա չէ տեսակի հաստատման:

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

տեղակալ

____________

(ստորագրությունը)

____________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

___ _________ 200 թ.

Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_______________________

(հայտատուի անունը, ազգանունը (անվանումը)

Ի պատասխան Ձեր ___________________________ հայտի` տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից

(հայտի համարը և ամսաթիվը)

ներմուծված _______________________________________________ չափման միջոցի

(սարքավորման անվանումը, քանակը, ներմուծման փաստաթղթի համարը)

պետական փորձարկումները հնարավոր է իրականացնել շահագործման կամ տեղադրման վայրում:

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

տեղակալ

____________

(ստորագրությունը)

____________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

___ _________ 200 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։