ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 438 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր և ցուցակ) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը (համալիրները` 1:200 կամ 1:500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով), լուսանկարվում և ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը (մոնումենտալ արվեստի բնույթի օբյեկտի դեպքում), արտաքին չափսերը և տարածքի սահմանը կոորդինատային տվյալներով (ճշտությամբ): Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:».
2) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հուշարձանի տարածքի շուրջը սահմանվող պահպանական գոտիների նախագծերում (N 3 ձևը կցվում է) նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզի վրա՝ կոորդինատային տվյալներով, պահպանական գոտիների սահմանները (որոնց ճշտությունը կարող է լինել մինչև 3 մետր), պայմանակարգը և մոտենալու ուղիները:».
3) NN 1 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) 109-րդ կետում «տրամադրելիս» բառից հետո հանել «բացառությամբ զբոսաշրջությունը խթանող դեպքերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 23-ի N 157-Ն որոշման
«Ձև N 1
ՀՀ մշակույթի նախարարություն
Պատմամշակութային ժառանգության
գիտահետազոտական կենտրոն 1 2 3 4
Պահպանական միավորի ցուցիչ
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի
- համապատասխան տպագիր նկարագիրն առնել շրջանակի մեջ
- մեկից ավելի պատասխանների դեպքում նկարագրիչներն իրարից առանձնացնել գծիկով
- անհրաժեշտության դեպքում վկայագրին ավելացնել ներդիր (միջանկյալ թերթիկ)
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ Պետցուցակի ցուցիչ՝
001 Տիպային անվանումը
002 Հատուկ անունը
003 Այլ անվանումներ
004 Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
005 Սկզբնական պատկանելությունը
006 Պահպանական միավորի անվանումը
007 Պահպանական միավորի առանձին վկայագրվող մասերը
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
008 Մարզը-ենթատարածքը-համայնքը-բնակավայրը
009 Հասցեն
010 Տեղագրությունը, տեղական տոպոնիմները
011 Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ
012 Աշխարհագրական կոորդինատները (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)
013 Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
014 Տեղանքի սեյսմիկությունը
015 Կադաստրը (տարեթիվը – սեկցիան)
016 Ջրագրությունը
017 Համառոտ նկարագրությունը
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
018 Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
019 Կառուցման ժամանակը՝ տարեթվերով
020 Թվագրման հիմնավորում
ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ այլ հիմնավորումներ
021 Հեղինակը (հեղինակները) (անունը, ազգանունը (մասնագիտությունը)
022 Հեղինակի որոշման աղբյուրը
ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ այլ հիմնավորումներ
023 Հուշարձանի ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)
024 Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)
025 Պատմական համառոտ տեղեկանք
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ - ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
026 ա. հնագիտական մաս` շերտագրությունը, գտածոները
բ. ճարտարապետական մաս` ճարտարապետական հորինվածքը
գ. դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս` հորինվածքը, գունային լուծումները
027 Շինանյութը (տեսակը, գույնը)
028 Բացվածքները
ա. մուտքերը քանակը կողմնորոշումը
բ. լուսամուտները քանակը կողմնորոշումը
029 Հարկայնությունը
լրացուցիչ տեղեկանք
030 Կոնստրուկցիաները
կրող ծածկի
031 Տանիքը՝ նյութը, ձևը
032 Իրականացման տեխնիկան
շինանյութի մշակումը շարվածքի չափը
շարվածքի տիպը երեսապատումը
033 Հարդարանքը
տիպը
034 Պատկերագրությունը, բովանդակությունը
035 Չափերը
երկարությունը լայնությունը
բարձրությունը խորությունը
տարածքի մակերեսը հաստությունը
036 Պահպանվածությունը
ԼԱՎ ՄԻՋԻՆ ՎԱՏ ՎԹԱՐԱՅԻՆ
Որակական
1/4 2/4 3/4 4/4
Քանակական լրացուցիչ տեղեկանք
037 Արժեքավորումը
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
038
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
039 Նշանակությունը
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ
040 Սեփականության ձևը
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ
041 Սեփականատերը
Օգտագործողը
Վարձակալը
042
պետական պահպանության տակ վերցնելու տարեթիվը պահպանական գոտու առկայությունը
043 ՎԿԱՅԱԳՐԻՆ ԿԻՑ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ա. գծագիր ԸՀ Հ Ճ ԿՏ ՄԱՆՐ
բ. լուսանկար ԸՏ ՀՏՎ ՆՏ
ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
044 Հաշվառող, ուսումնասիրող կազմակերպությունը
045
տնօրեն ստորագրությունը ամսաթիվը
046 Վկայագրի կազմման
հեղինակը (հեղինակները) ստորագրությունը ամսաթիվը
047 Վկայագրի լրացման
հեղինակը (հեղինակները) ստորագրությունը ամսաթիվը
048 Համակարգիչ մուտքագրման
օպերատորը
ստորագրությունը ամսաթիվը
Ձև N 3
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԻՉԸ
ՏԱՐԱԾՔԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԸ
Մ 1:25000
Տնօրեն՝
----------------- Հեղինակներ՝ Ճարտարապետ՝ Հնագետ՝ Փորձագետ՝
ՔԱՐՏԵԶ-ՍԽԵՄԱ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
ՄՈՏԵՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ մշակույթի նախարար
____________________
«____»__________20 թ.
Մարզը -------------------------------------------------
Համայնքը ---------------------------------------------
Բնակավայրը ----------------------------------------
Հուշարձանը/պահպանական միավորը/ ----------
Պահպանական գոտիների տարածքը -------------
Այդ թվում՝
Հուշարձանի տարածքը -----------------------------
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ
ՀՀ տարածքային կառավարման պետական մարմին
_____________________
«____»_________20 թ. ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ
Համայնքի ղեկավար
___________________
«____»_________20 թ.
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ, ՈՒՆԻ ԱՅԴ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄ: ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
(ԼՈՒՍԱՆԿԱՐ)
(ԼՈՒՍԱՆԿԱՐ)
(ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
(ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ)
Հուշարձանի տարածքի և պահպանական գոտիների սահմանները
կոորդինատներ
X Y
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ
_____- հուշարձանի տարածքի սահմանը
ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
_ _ _ - պահպանության գոտու սահմանը
_. _. - կառուցապատման կարգավորման գոտու սահմանը
……. - լանդշաֆտի պահպանման գոտու սահմանը
- բազմանկյան գագաթների համարակալումը
Հուշարձանի պահպանության գոտիների համակարգի օգտագործման պայմանակարգը (ռեժիմ)
NN
ը/կ Օգտագործման գործունեությունը
(աշխատանքի տեսակը) Թույլա-տրվում է Արգելվում է Ծանոթա-գրություն
անվանումը ենթահամարը բնույթը
1 2 3 4 5 6 7
Պահպանության գոտում
1 … 1.1 …
1.2 …
1.3 …
Կառուցապատման կարգավորման գոտում
2 … 2.1 …
2.2 …
2.3 …
Լանդշաֆտի պահպանման գոտում
3 … 3.1 …
3.2 …
3.3 …
* Աղյուսակի անվանումը և բնույթը սյունակը կարող է լրացվել համապատասխան տողերով»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան