ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2015 թվականի N 847-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման 6-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
սեպտեմբերի 18-ի N 847-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թաթոյան - Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 09.11.16 N 1043-Ա, խմբ. 22.02.17 N 159-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան