Անցնել բովանդակությանը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 50717084

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

6 փետրվարի 2017 թ.

ք. Գյումրի N 47-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով.

Որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2003 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2003 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման 2-րդ կետը:

Հ. Սիմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։