Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2017 թվականի N 172-Ա

ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2017 թվականի փետրվարի 28-ից մարտի 2-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «ՈՒԵՖԱ ԳՐՈՈՒ-2020» ծրագրի շրջանակներում կայանալիք «Արևելյան Եվրոպայի երկրներում մասսայական մասնակցությունը սպորտում» խորագրով գագաթնաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։