Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2017 թվականի N 204-Ա

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-215-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 204-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

N N

ը/կ Միջոցառման անվանումը Ժամկետը Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը

1 2 3 4 5 6

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը 2017 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մաս

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի

10-ի N 13-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը 2017 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի

23-ի N 175-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը 2017 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը 2017 թվականի ապրիլի 3-րդ

տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մաս

5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի

23-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը 2017 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։