ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2014 թվականի N 943-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Միացյալ ազգերի կազմակերպության «Հաբիթաթ» ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` քաղաքաշինության բնագավառում ուսումնասիրությունների և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել Քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 29-ի N 943-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Քաղաքների Պլանավորման ԵՎ կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողովի
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ջ. Բաղդասարյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Գիլոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Եգանյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ
Հ. Եմիշյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ
Ա. Բուդաղյան -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հ. Բադալյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ
Ա. Դանիելյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ
Ա. Խաչատրյան -ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ
Ն. Բաղդասարյան -ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան -Երևանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ)
(ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՓ. 12.04.16 n 276-ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան