Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2017 թվականի N 217-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի «1.1» ծածկագրով տողի՝

ա. 3-րդ սյունակում «1,5» թիվը փոխարինել «1,63» թվով,

բ. 4-րդ սյունակում «Պայմանագրային շարքային կազմի» բառերը փոխարինել «Պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.

3) որոշման N 6 հավելվածի՝

ա. վերնագիրը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով,

բ. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

« 2. Պայմանագրային զինվորական ծառայության անցնող կրտսեր ենթասպայական

և շարքային կազմերի զինծառայողներ 1678

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։