Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2017 թվականի N 220-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 1-ին կետում «Երևանյան երաժշտական միջազգային փառատոնը կազմակերպելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում դասական արվեստի նվաճումները ներկայացնելու և հանրահռչակելու» բառերը փոխարինել «Երևանյան երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպման, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վարպետության դասերի կազմակերպման աջակցման, մասնագիտական կարողությունների զարգացման և խթանման» բառերով.

2) 3-րդ կետը «պայմանագրի հիման վրա» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ապահովել տրամադրված գումարից 48.000.0 հազ. դրամի հատկացումը «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին:» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։