ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 233-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Սեյվ Դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ ձեռք բերվող ավտոմեքենաները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկշաբաթյա ժամկետում ապահովել Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Սեյվ Դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության մասին պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 233-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Թողարկման տարեթիվը Պետական
համարանիշը
1. «Մերսեդես բենց Վիանո» (մարդատար, աջ ղեկ,
VIN-WDF63981323031633) 2004 թ. 010 SS 07
2. «Ֆորդ տրանզիտ» (մարդատար, ձախ ղեկ,
VIN-1FMZK1CM8GKA94242) 2016 թ․ 020 SS 07
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան