Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։