Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1008-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված՝ հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմում Լ. Միրզոյանի և Հ. Քոթանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետական տուրքի, լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ Ա. Սառիկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության ստուգումների համակարգման և ամփոփման բաժնի պետ Մ. Այվազյանին.

բ) որոշմամբ հաստատված՝ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 1-ին կետում «2003 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2003 թ. նոյեմբեր - 2004 թ. օգոստոս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

2003 թ. օգոստոսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։