Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2017 թվականի N 251-Ա

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ Հրաչյա Հարությունյանին 2017 թվականի մարտի 20-21-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանի առողջապահության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հետ հանդիպելու և համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Լևոն Ալթունյանի, Սամվել Մարգարյանի և Հրաչյա Հարությունյանի Թբիլիսի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։