Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
9 մարտի 2017 թվականի N 10
6. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի նիստի N 10
արձանագրային որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
N Ոլորտային դասակարգումը Կատարման ժամկետը
1 Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում 2017 թվականի մայիսի 1-ից
2 Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից
3 Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում 2017 թվականի նոյեմբերի 1-ից
4 Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից
5 Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից
6 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից
7 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից