Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1019-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի՝

ա) N 3 հավելվածի «Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի և բնակչության թվի» աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

բ) N 5 հավելվածի «Երկրորդ փուլով նախատեսված՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները» աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

գ) N 7 հավելվածի «Երրորդ փուլով նախատեսված՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 10 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները» աղյուսակում «Հայրենյաց 667», «Մեծ Սարիար 430», «Փոքրաշեն 216», «Սարալանջ 1124» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բենիամին 682», «Բագրավան 859», «Կրաշեն 339», «Լուսակերտ 703» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

2003 թ. օգոստոսի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1019-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԶՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ

Մարզի անվանումը Բնակավայրերի թիվը Բնակչության թիվը

Արագածոտն 3 3678

Շիրակ 12 10772

Լոռի 16 11773

Գեղարքունիք 7 5731

Վայոց ձոր 1 240

Սյունիք 27 9441

Տավուշ 1 985

Ընդամենը 67 42620

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1019-Ն որոշման

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ 33 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Մարզի անվանումը Բնակավայրի անվանումը Բնակչության մոտավոր թիվը Միջոցառման անվանումը

Սյունիք Առաջաձոր 166 Եղվարդում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակում` 500 Վտ հզորությամբ

Եղեգ 121

Չափնի 86

Սևքար 107

Ձորաստան 139

Ներքին Գյոդակլու 52

Տեղ 2221 Արբանյակային ընդունմամբ հեռուստակայանի կառուցում՝

հաղորդակ՝ 10 Վտ

արբանյակային ալեհավաք՝ 1,8 մ

թվային ընդունիչ

հեռարձակումը՝ PAL ստանդարտով

Հարժիս 834

Արևիս 50

Սոֆլու 98

Մուցք 60

Քարահունջ 1181

Շուռնուխ 177

Վերիշեն 2126

Լոռի Ծաղկաշատ 227

Թեղուտ 554

Ահնիձոր 297

Փամբակ 337

Շնող 3206

Քարաձոր 400

Հալավար 122

Լեռնապատ 2113

Ջիլիզա 210

Աթան 417

Վայոց ձոր Սերս 240

Արագածոտն Եղիպատրուշ 659

Վարդենիս 619

Փարպի 2400

Գեղարքունիք Ձորագյուղ 4428

Արեգունի 348

Շիրակ Մեծ Սարիար 430

Սառնաղբյուր 3071

Տավուշ Վազաշեն 985

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։