Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը
(դրամով) Առաջին վճարի չափը
(գնահատված
արժեքի
նկատմամբ՝
տոկոսով) Վճարման
ժամկետը
(տարիներով) Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչև 500.000 100 - -
500.001-1.000.000 50 1 2
1.000.001-1.500.000 40 2 3
1.500.001-2.000.000 35 3 4
2.000.001-3.000.000 30 4 5
3.000.001-4.000.000 25 5 6
4.000.001-5.000.000 25 6 7
5.000.001-6.000.000 25 7 8
6.000.001-7.000.000 20 8 9
7.000.001-8.000.000 20 9 10
8.000.001-9.000.000 20 10 11
9.000.001-10.000.000 20 11 12
10.000.001-11.000.000 20 12 13
11.000.001-12.000.000 20 13 14
12.000.001-13.000.000 20 14 15
13.000.001-14.000.000 20 15 16
14.000.001-15.000.000 20 16 17
15.000.001-16.000.000 20 17 18
16.000.001-18.000.000 20 18 19
18.000.001-20.000.000 20 19 20
20.000.001-ից ավելի 20 20 21
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը: (նախադասությունն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-29-Ն)
3. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը:
4. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:
(7-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-29-Ն)