Հոդված 10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները
Հոդված 10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները
1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
ա) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
բ) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.
գ) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.
դ) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.
ե) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին և կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսական աջակցությունը: