ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2017 թվականի N 283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մարտի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
մարտի 21-ի N 283-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 10-ի N 325-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Բ. Դեմիրխանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Դ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Լ. Միրզոյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Նազարեթյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Լ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան