Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2017 թվականի N 275-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման,» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների,» բառերը.

3) որոշման N 1 հավելվածի 21-38-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 39-րդ կետով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 16-ի N 275-Ն որոշման

« 39. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

1) միաձուլում՝

ա. երկու կազմակերպությունները 30 աշխատանքային օր 250.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 15 աշխատանքային օր 80.000

2) միացում՝

ա. երկու կազմակերպության 20 աշխատանքային օր 170.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000

3) բաժանում՝

ա. երկու կազմակերպություններ 30 աշխատանքային օր 200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 15 աշխատանքային օր 80.000

4) առանձնացում՝

ա. մեկ կազմակերպության 20 աշխատանքային օր 200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000

5) վերակազմավորում՝

կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում 20 աշխատանքային օր 150.000

6) առևտրային կազմակերպությունների ստեղծման 4 աշխատանքային օր 35.000

7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակ-ցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) ստեղծման 5 աշխատանքային օր 60.000

8) առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության 4 աշխատանքային օր 30.000

9) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) կանոնադրության փոփոխության 5 աշխատանքային օր 20.000

10) առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության 4 աշխատանքային օր 30.000

11) ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման 4 աշխատանքային օր 30.000

12) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման 5 աշխատանքային օր 50.000

13) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման 5 աշխատանքային օր 40.000

14) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման 5 աշխատանքային օր 60.000

15) իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության 3 աշխատանքային օր 10.000

16) առևտրային կազմակերպությունների կանոնադրության, մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության 5 աշխատանքային օր 50.000

17) ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության 5 աշխատանքային օր 30.000

18) իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին 15 աշխատանքային օր 30.000

19) իրավաբանական անձանց լուծարման գրանցման 10 աշխատանքային օր 30.000

20) համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) 3 աշխատանքային օր 30.000

21) համատիրության կանոնադրության փոփոխության գրանցման (անհրաժեշտության դեպքում նաև շենքերի քանակի փոփոխության) 3 աշխատանքային օր 30.000

22) համատիրության կառավարման մարմինների ազատման և (կամ) նշանակման հետ կապված գրանցում կատարելու համար անհրաժեշտ արձանագրությունների կազմման 3 աշխատանքային օր 10.000

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։