Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2017 թվականի N 296-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 24

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 24-ի N 296-Ա

որոշման

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար

Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Բաղդասարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ

Բ. Բեգլարյան - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ավանեսյան - «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գլխավոր տնտեսագետ (համաձայնությամբ)

Տ. Կոստանյան - Եվրասիական զարգացման բանկի ավագ մենեջեր (համաձայնությամբ)

Կ. Ճշմարիտյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։