Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) անհայտ անձից մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված՝ Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասում նշվածների), ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման ու արտահանման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար՝ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:».
3) 9-րդ մասը «բացթողնման» բառից առաջ լրացնել «փայտանյութի» բառով: