Հոդված 1
Հոդված 1.
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «արտադրանքի և դրա» բառերը փոխարինել «արտադրանքի կամ արտադրանքի և դրա» բառերով.
2) 3-րդ և 16-րդ կետերից հանել «նորմատիվ» բառը.
3) 6-րդ կետից հանել «ցանկացած» բառը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ և 31-րդ կետերով.
«30) «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ»՝ արտադրանքը կամ արտադրանքը և արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացները.
31) պետական վերահսկողություն` վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանը և վերացմանը:»: