Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1069-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 2.19-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի տեղեկագրի 2003 թվականի 2-րդ և 3-րդ համարների տպագրական ծառայությունների գնման պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց և վերսկսել պայմանագրի ֆինանսավորումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։