ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2017 թվականի N 326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 616-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 616-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2017 թվականի հունվարի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով․
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 30-ի N 326-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 616-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը(դրամ)
1. 8514 Մետաղի հալման էլեկտրաաղեղնային ԷԱՎ-40 վառարանի մասեր կգ 260000 ԵՄ, Թուրքիա, Չինաստան/ Հոլանդիա 1715 000 000
2. 8504 Վառարանային տրանսֆորմատոր 40ՄվԱ հատ 1 Իտալիա/Իտալիա 285 000 000
Ընդամենը 2 000 000 000
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան