Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-09-01-ից մինչև 2021-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2017 թվականի N 352-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 470-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 1.2-րդ կետի «բ», 2.2-րդ կետի «դ», 3.2-րդ կետի «գ», 4.2-րդ կետի «գ» և 5.2-րդ կետի «բ» ենթակետերի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների» բառերը փոխարինել «այգետնակների և դրանց կից օժանդակ շինությունների» բառերով.

2) որոշման նախաբանում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 1.2-րդ կետի «բ», 2.2-րդ կետի «դ», 3.2-րդ կետի «գ», 4.2-րդ կետի «գ» և 5.2-րդ կետի «բ» ենթակետերին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։