Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1113-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 454632000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի ջրային կառույցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

օգոստոսի 21-ի N 1113-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

N/N ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը

1. Գունաերաժշտական շատրվաններ Հանրապետության հրապարակում 4579300

2. Շատրվաններ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում 8664900

3. Շատրվաններ` 2750-ամյակի անվան և Շահումյանի արձանի մոտ 4965400

4. Ջրավազան «Կարապի լիճ» 2243100

5. Ջրավազան Օղակաձև զբոսայգու 1-ին հատվածում «Նաիրի» կ/թ մոտ 595000

6. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կամերային երաժշտության տան մոտ) 2225300

7. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Անասնաբուժական ինստիտուտի մոտ) 528100

8. Խճանկարային ջրավազան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Նալբանդյանի արձանի մոտ) 462500

9. Մեծ գեղարվեստական շատրվան Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 3703200

10. Ջրավազան` Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում (Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ) 333000

11. N 3 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում 5532100

12. N 4 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում 6467300

13. N 5 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում 6231400

14. Թասաձև ջրավազաններ Պետկրկեսի մոտ 539400

15. Շատրվաններ Մարզահամերգային համալիրի մոտ 5447000

16. Շատրվաններ «Այգեստան» գաստրոնոմի մոտ 1452000

17. Ջրավազաններ Մյասնիկյանի արձանի մոտ և Թատերական զբոսայգում 9290800

18. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում (մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ) 797500

19. Շատրվաններ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 31305600

20. Շատրվաններ Գլխավոր պողոտայի Սարյան և Տեր-Գաբրիելյան փողոցների խաչմերուկում 22766400

21. Բարաժներ Հրազդան գետի վրա 21 հատ 34638600

22. Արհեստական լիճ Ազատության և Կոմիտաս փողոցների խաչմերուկներում 3038000

23. Աղբյուր-հուշարձան մետրոյի «Բարեկամություն» կայարանում 318700

24. «ՀՍՀ» 50-ամյակի բարեկամության անվան աղբյուր-հուշարձան 1174900

25. Ջրավազան Սասունցի Դավթի արձանի մոտ 1743700

26. Հեղեղապաշտպան կառույց Էրեբունիում 10853600

27. Շատրվաններ Տիգրան Մեծի փող. 53 շենքի մոտ 420700

28. Երևանյան ջրավազան 45470400

29. Հեղեղակարգավորիչ` Ավան-Առինջ 3618000

30. Արհեստական լիճ Հաղթանակի զբոսայգում 5760000

31. Գետ Գետառ 14500 մ 161309100

32. Գետ Ողջաբերդ 6000 մ 28280800

33. Գետ Ջրվեժ 5000 մ 39876200

Ընդամենը 454632000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։