Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2017 թվականի N 366-Ա

«ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետը, ինչպես նաև «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով՝

1. Հայաստանի Հանրապետության ազգային օպերատոր նշանակել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին:

2. Առաջարկել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենին`

1) երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և «Աստանա Էքսպո-2017» Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատարին ներկայացնել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը.

2) յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ «Աստանա Էքսպո-2017» Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատարին ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ մշակել և 15-օրյա ժամկետում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ներկայացնել ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի Ազգային օրվա միջոցառումների ծրագիրը:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` հավաքագրել և 15-օրյա ժամկետում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող տեսա- և տպագիր նյութեր:

5. Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացման շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։