Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2017 թվականի N 375-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին և դրան նվիրված մյուս միջոցառումներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի ապրիլի 25-29-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված երկու օրվա գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

ապրիլի 19-ի N 375-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2017 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 25-29-ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Հովսեփյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Ա. Ղամբարյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Ջ. Ֆարխոյան - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Տ. Հովհաննիսյան - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։