Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-05-04-ից մինչև 2019-03-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-03-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2017 թվականի N 441-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և որոշման N 1 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «է», «ժ», «ժա» ենթակետերից, 15-րդ կետից և 16-րդ կետից հանել «և տարածքային մարմինների» բառերը.

3) որոշման N 2 հավելվածի կենտրոնական վերահսկողության, հաշվառման և վերլուծությունների և տեխնիկական վերահսկողության բաժիններն ու Երևան քաղաքի, Արարատի և Արմավիրի մարզերի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, Արագածոտնի և Շիրակի մարզերի, Լոռու և Տավուշի մարզերի ու Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինները միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել վերահսկողության և ստուգումների, տեխնիկական և հաշվառման ու ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժինների` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 27-ի N 441-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Վերահսկողության և ստուգումների բաժին

Տեխնիկական և հաշվառման բաժին

Ռիսկերի գնահատման և վերլուծությունների բաժին»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։