ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2017 թվականի N 423-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ, գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. ապրիլի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
ապրիլի 20-ի N 423-Ա որոշման
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ օտարման ենթակա պետական գույքի
NN
ը/կ Գույքի անվանումը Գույքի հասցեն Շենք, շինությունների մակերեսը
(քառ. մետր) Գույքի գնահատված արժեքը
(դրամ) Հողի կադաստրային արժեքը
(դրամ) Վաճառքի նվազագույն գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը
(դրամ)
1. Հրաձգարան (քանդված) ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր,
Նալբանդյան 3 42.7 1 1 255 380 1 50 000
2. «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի նախկին տարածք ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Գրիբոյեդովի 3 447.8 1 682 060 947 940 1 261 545 100 000
3. Բացվածք (տարածք) ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Ագարակ, Սայաթ-Նովայի 7/3 233.1
22.2 (ընդհ. օգտ. տարածք) 2 570 000 --- 1 927 500 120 000
4. «Արթիկի հիվանդանոց» ՓԲԸ-ից առանձնացված ավտոտնակ ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան փողոց 54.50 300 060 59 940 225 045 60 000
5. «Արթիկի հիվանդանոց» ՓԲԸ-ից առանձնացված՝
1) դեղատուն, լվացքատուն
2) դիահերձարան ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան 2 199.50
47.80 713 530 556 470 535 148 80 000
6. «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված`
1) ինֆեկցիոն բաժանմունք
2) ծննդատուն ՀՀ Սյունիքի մարզ,
քաղ. Ագարակ, Հիվանդանոցային 1/2 336.5
300.9 4 242 200 2 017 800 3 181 650 150 000
7. Տարաների ֆաբրիկա`
1) կաթսայատուն
2) արտադրամաս
3) տր. ենթակայան
4) տր. ենթակայան ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Մյասնիկյան
289.52
70.0
1140.0
24.0
24.0 18 340 000 13 680 000 13 755 000 150 000
8. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի փայտե տնակ ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց, N 16/2 շենք 150.77 1 888 738 71 262 1 416 554 80 000
9. «Ծաղկահովտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենք ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովտի համայնք, Հոկտեմբերյան փողոց, N 16/3 շենք 441.29 3 669 350 80 652.6 2 752 013 100 000
10. Ոչ բնակելի տարածք ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին, Սարահարթ թաղամաս
3/9-55 32.4 850 000 --- 637 500 70 000
11. Տարածք ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին, Սարահարթ թաղամաս 3/10-51 307.8 4 550 000 --- 3 412 500 100 000
12. Շենքի բացվածք ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Աբովյան փողոց, շենք 21, N 1 263.65 3 060 000 --- 2 295 000 100 000
13. «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի նախկին տարածք՝
1) արտադրական շենք
2) ծածկ
3) ծածկ
4) ենթակայան
5) պարիսպ ՀՀ Արարատի մարզ,
գ. Սայաթ-Նովա
719.2
274.6
32.4
20.8
6.6 գծմ 15 775 200 4 804 800 11 831 400 150 000
14. Նախկին հիվանդանոցի տարածք ՀՀ Վայոց ձորի մարզ,
Արենիի 3-րդ փողոց, 41 շենք 184.33 1 815 348 104 652 1 361 511 80 000
15. Վարչական շենքի
2-րդ հարկից մաս ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի, Մեղրաձորի փողոց N 3/1 47.6 695 464 19 536
/բաժնային/ 521 598 100 000
16. Ավերակ ՀՀ Արագածոտնի մարզ, Վարդենուտի համայնք,
1 փողոց, 31/2 354.44 1 801 320 78 685.68 1 350 990 80 000
17. Ավտոտնակներ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ,
Գ. Նժդեհի փողոց 73/1 99.4 444 470 25 530 333 353 60 000
18. Նկուղային տարածք քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 68 շենք, 1 70.0 10 283 890 336 110.4 (բաժնային) 7 712 918 50 000
19. «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի շենքից առանձնացված տարածք ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոց, N 47/3 273.01 4 089 253 640 747.8
(բաժնային) 3 066 940 80 000
20. Վարչական տարածք քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գերցենի, փողոց 25 1443 27 212 272 22 597 728 20 409 204 80 000
21. Նախկին սանիտարահակա-համաճարակային տեղամաս քաղ. Երևան, Էրեբունի, Անդրֆեդերացիայի փողոց, թիվ 2 203.3 8 247 635 5 422 365.9 6 185 727 80 000
22. Պահեստ
Հարթակ ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փողոց, 18/1/1 405
1080 7 441 200 2 008 800 5 580 900 120 000
23. Երկաթգծի կայարանի շենք ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փողոց, 18/1/2 398 9 215 307 684 693 6 911 481 120 000
24. Նախկին հիվանդանոցի շենք ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակի համայնք, Տիգրան Մեծի փողոց, 17/3 2120.9 14 568 000 222 000 10 926 000 80 000
25. Շենք, շինություններ քաղ. Երևան, Նոր Նորք, Արտ. Միկոյան փողոց, 18/2 6296.88 92 376 728 111 643 272 69 282 546 100 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան