«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի ԵՎ նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի ԵՎ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն, 27.04.17 N 428-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
է) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումարի չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(1-ին կետը լրաց. 10.09.09 N 1079-Ն, 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:
(1.1-ին կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
2. Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
(2-րդ կետը փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
(3-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:
(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
5.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
(6-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)
7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի անհատական իրավական ակտի համաձայն գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
(8-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 27.04.17 N 428-Ն)
10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:
(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:
Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 10.01.13 N 8-Ն)
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան անհատական իրավական ակտը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:
(14-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:
(15-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն)
16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան անհատական իրավական ակտի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
(16-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
18. Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան անհատական իրավական ակտի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:
(18-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն)
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)
20.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 3000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն, 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը::
(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(24-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 06.10.11 N 1466-Ն, փոփ., լրաց. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Օրապահիկի
ծախսերի չափը
(դրամ) Գիշերավարձի չափը
(դրամ)
նվազագույնը առավելագույնը (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից) հատկացվող
ծախսերի)
ԼՂՀ ՀՀ տարածք Երևան
3000 5000 15000 20000 25000
(աղյուսակը խմբ. 10.01.13 N 8-Ն)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Երկրները Օրապահիկի ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)
N/N
ը/կ եվրո ԱՄՆ-ի
դոլար եվրո ԱՄՆ-ի
դոլար
1 2 3 4 5 6
1. ԱԼԲԱՆԻԱ
Տիրանա 55 111
տարածք 39 43
2. ԱԼԺԻՐ
Ալժիր 171 280
տարածք 68 79
3. ԱՄՆ
Վաշինգտոն 145 218
Նյու Յորք (առաջին 30 օր) 129 249
Նյու Յորք (հաջորդ 30 օր) 109 212
Լոս Անջելես 94 191
ԱՄՆ (տարածք) 81 181
4. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՄՈԱ 46 85
5. ԱՆԳԻԼԻԱ (15.12-14.04) 146 239
ԱՆԳԻԼԻԱ (15.04-14.12) 142 195
6. ԱՆԳՈԼԱ
Լուանդա 144 307
տարածք 53 62
7. ԱՆՏԻԳՈՒԱ
Անտիգուա 100 137
8. ԱՎՍՏՐԱԼԻԱ
Կանբերա, Մելբուրն, Սիդնեյ 160 204
տարածք 171 177
9. ԱՎՍՏՐԻԱ 112 104
10. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աբու Դաբի 172 281
տարածք 123 229
11. ԱՐԳԵՆՏԻՆԱ
Բուենոս Այրես 181 189
տարածք 111 62
12. ԱՐՈՒԲԱ (15.04-15.12) 127 215
ԱՐՈՒԲԱ (16.12-14.04) 142 330
13. ԱՖՂԱՆՍՏԱՆ
Քաբուլ 48 136
տարածք 30 57
14. ԲԱՆԳԼԱԴԵՇ
Դակա 44 99
տարածք 20 33
15. ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12) 131 189
ԲԱՐԲԱԴՈՍ (16.12-15.04) 140 220
16. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(21.04-19.12) 153 203
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(20.12-20.04) 159 248
17. ԲԱՀՐԵՅՆ 96 223
18. ԲԵԼԳԻԱ 117 192
19. ԲԵԼԻԶ
Բելիզ 108 137
տարածք 77 99
20. ԲԵՆԻՆ
Պորտո-Նովո 38 44
տարածք 35 25
21. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-14.12) 129 330
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(15.03-30.11) 143 367
22. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-15.04) 131 234
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (16.04-14.12) 124 202
23. ԲՈԼԻՎԻԱ
Լա Պաս 60 103
տարածք 42 48
24. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ
Սարայեվո 95 95
տարածք 50 55
25. ԲՈՏՍՎԱՆԱ
Գաբորոնե 89 199
տարածք 67 78
26. ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիա 90 167
տարածք 62 93
27. ԲՐՈՒՆԵՅ
Բանդար-Սերի-Բագավան 72 167
28. ԲՈՒԹԱՆ
Թխիմփխու 49 86
տարածք 36 47
29. ԲՈՒԼՂԱՐԻԱ
Սոֆիա 89 158
տարածք 46 51
30. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
Ուագադուգու 98 131
տարածք 50 47
31. ԲՈՒՐՈՒՆԴԻ
Բուժումբուրա 93 139
տարածք 30 12
32. ԳԱԲՈՆ
Լիբրեվիլ 142 148
տարածք 49 66
33. ԳԱՄԲԻԱ
Բանժուլ 84 117
տարածք 17 17
34. ԳԱՅԱՆԱ
Ջորջթաուն 82 123
տարածք 35 41
35. ԳԱՆԱ
Ակրա 73 156
տարածք 46 74
36. ԳԵՐՄԱՆԻԱ
Բեռլին 116 160
տարածք 82 113
37. ԳՎԱՏԵՄԱԼԱ
Գվատեմալա 98 98
տարածք 79 76
38. ԳՎԻՆԵԱ
Կոնակրի 152 129
տարածք 41 37
39. ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ
Բիսաու 109 164
տարածք 58 74
40. ԳՐԵՆԱԴԱ (15.12-15.04) 126 174
ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) 120 124
41. ԳՈՒԱՄ 104 211
42. ԴԱՆԻԱ 163 207
43. ԴՈՄԻՆԻԿԱ 114 145
44. ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սանտո-Դոմինգո 79 147
տարածք 28 32
45. ԵԳԻՊՏՈՍ
Կահիրե 107 148
տարածք 15 100
46. ԵԹՈՎՊԻԱ
Ադիս Աբեբա 59 101
տարածք 25 35
47. ԵՄԵՆ
Սանա 62 89
տարածք 50 33
48. ԶԱՄԲԻԱ
Լուսակա 82 166
տարածք 37 66
49. ԶԻՄԲԱԲՎԵ
Խարարե 70 105
տարածք 52 72
50. ԷԿՎԱԴՈՐ
Կիտո 97 101
տարածք 39 52
51. ԷՍՏՈՆԻԱ
Տալլին 89 92
տարածք 62 60
52. ԷՐԻԹՐԵԱ
Ասմերա 74 41
տարածք 47 26
53. ԹԱԻԼԱՆԴ
Բանգկոկ 115 134
տարածք 31 34
54. ԹԵՐՔՍ ԵՎ ՔԱՅԿՈՍ 128 201
55. ԹԻՄՈՐ ԼՈՐՈՍԵ
Դիլի 48 96
տարածք 18 29
56. ԹՈՒՆԻՍ
Թունիս 86 115
տարածք 79 93
57. ԹՈՒՐՔԻԱ
Անկարա 90 110
Ստամբուլ 116 168
տարածք 71 80
58. ԻՆԴՈՆԵԶԻԱ
Ջակարտա 67 97
տարածք 44 48
59. ԻՌԼԱՆԴԻԱ 90 134
60. ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ) 114 90
ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.) 128 191
61. ԻՍՊԱՆԻԱ
Մադրիդ 98 125
տարածք 71 84
62. ԻՍՐԱՅԵԼ
Թել Ավիվ 130 276
Երուսաղեմ 107 167
տարածք 101 166
63. ԻՏԱԼԻԱ
Հռոմ 136 167
տարածք 62 70
64. ԻՐԱՆ
Թեհրան 77 149
տարածք 52 82
65. ԻՐԱՔ
Բաղդադ 115 243
տարածք 87 203
66. ԼԱՈՍ
Վյենտյան 54 89
տարածք 23 19
67. ԼԱՏՎԻԱ
Ռիգա 90 152
տարածք 75 108
68. ԼԵՀԱՍՏԱՆ
Վարշավա 126 161
տարածք 91 170
69. ԼԵՍՈԹՈ
Մասերու 45 76
տարածք 45 46
70. ԼԻԲԱՆԱՆ
Բեյրութ (01.01-14.07) 104 177
Բեյրութ (15.07-31.12) 125 320
տարածք 68 77
71. ԼԻԲԵՐԻԱ
Մոնրովիա 93 139
տարածք 31 27
72. ԼԻԲԻԱ
Տրիպոլի 67 143
տարածք 61 100
73. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ 54 45
74. ԼԻՏՎԱ
Վիլնյուս 108 132
տարածք 60 101
75. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 96 179
76. ԽՈՐՎԱԹԻԱ
Զագրեբ 94 129
տարածք 71 107
77. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրայա 150 128
տարածք 97 65
78. ԿԱՄԵՐՈՒՆ
Յաունդե 119 119
տարածք 80 45
79. ԿԱՄԲՈՋԱ
Պնոմպեն 55 69
տարածք 25 34
80. ԿԱՆԱԴԱ
Օտավա 155 189
տարածք 104 138
81. ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 63 91
82. ԿԱՏԱՐ 171 227
83. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բանգի 77 87
տարածք 25 13
84. ԿԻՊՐՈՍ
Նիկոսիա 88 116
տարածք 64 84
85. ԿԻՐԻԲԱԹԻ
Ծննդյան կղզի 131 174
տարածք 54 121
86. ԿՈԼՈՒՄԲԻԱ
Բոգոտա 73 179
տարածք 34 75
87. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Մորոնի 87 136
տարածք 59 62
88. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.12-30.04) 113 275
ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(01.05-30.11) 101 235
89. ԿՈՆԳՈ
Բրազավիլ 151 163
տարածք 83 62
90. ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)
Կինշասա 119 157
տարածք 55 58
91. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
Սան Խոսե 92 138
տարածք 60 66
92. ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Յամուսուկրո 121 143
տարածք 54 45
93. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Փխենյան 102 106
տարածք 39 72
94. ԿՈՒԲԱ
Հավանա 70 119
տարածք 40 46
95. ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ
Ռարոտոնգա 58 134
տարածք 10 66
96. ՀԱԻԹԻ
Պորտ-օ-Պրենս 107 137
տարածք 33 74
97. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
Մալաբո 107 238
տարածք 61 100
98. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Սեուլ 195 195
տարածք 87 87
99. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ
Խարթում 72 133
տարածք 41 32
100. ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրետորիա 96 185
տարածք 74 126
101. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ
Ջուբա 54 110
տարածք 41 32
102. ՀՆԴԿԱՍՏԱՆ
Դելի (ապրիլ-օգոստոս) 51 120
Դելի (սեպտեմբեր-մարտ) 57 146
տարածք 51 126
103. ՀՈՆԴՈՒՐԱՍ
Տեգուսիգալպա 79 109
տարածք 44 50
104. ՀՈՆԿՈՆԳ 153 239
105. ՀՈՐԴԱՆԱՆ
Աման 89 158
տարածք 89 157
106. ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓ
Ջերիկո 74 120
Գազայի հատված 92 100
տարածք 63 68
107. ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք 98 146
տարածք 56 80
108. ՀՈՒՆԳԱՐԻԱ 114 202
109. ՃԱՊՈՆԻԱ
Տոկիո 166 220
տարածք 101 129
110. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
Անտանանարիվու 87 130
տարածք 22 22
111. ՄԱԼԱՎԻ
Լիլոնգվե 73 125
տարածք 54 74
112. ՄԱԼԱԶԻԱ
Կուալա-Լումպուր 105 133
տարածք 66 98
113. ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մալե 90 167
տարածք (մայիս-հուլիս) 104 184
տարածք (օգոստոս-ապրիլ) 133 284
114. ՄԱԼԹԱ 103 120
115. ՄԱԼԻ
Բամակո 135 94
տարածք 81 63
116. ՄԱԿԱՈ 91 142
117. ՄԱՎՐԻԿԻ
Պորտ Լուի 106 180
տարածք 17 113
118. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ
Նուակշոտ 73 109
տարածք 40 39
119. ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Մաջուրո 69 133
տարածք 76 48
120. ՄԱՐՈԿԿՈ
Ռաբատ 110 165
տարածք 66 88
121. ՄԱԿԵԴՈՆԻԱ
Սկոպյե 65 126
տարածք 47 63
122. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)
Լոնդոն 145 281
տարածք 90 222
123. ՄԵՔՍԻԿԱ
Մեխիկո 124 185
տարածք 63 83
124. ՄԻԿՐՈՆԵԶԻԱ
Կոսրաե 74 127
Պոնապե 76 96
Տրուկ 72 118
Յապ 83 214
տարածք 4 22
125. ՄՅԱՆՄԱ
Յանգոն 43 60
տարածք 27 46
126. ՄՈԶԱՄԲԻԿ
Մապուտու 108 137
տարածք 39 49
127. ՄՈՆԱԿՈ 110 158
128. ՄՈՆՂՈԼԻԱ
Ուլան Բատոր 52 97
տարածք 28 32
129. ՄՈՆՍԵՐԱՏ 99 142
130. ՄՈՆՏԵՆԵԳՐՈ
Պոդգորիցա 57 105
տարածք 36 45
131. ՆԱՄԻԲԻԱ
Վինդհուկ 61 109
տարածք 39 49
132. ՆԱՈՒՐՈՒ 88 204
133. ՆԵՊԱԼ
Կատմանդու 56 96
տարածք 16 25
134. ՆԻԳԵՐ
Նիամեյ 66 108
տարածք 58 68
135. ՆԻԳԵՐԻԱ
Աբուջա 87 194
տարածք 38 57
136. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 125 140
137. ՆԻԴԵՐԼԱՆԴՅԱՆ ԱՆՏԻԼՆԵՐ
Կուրասաո (15.04-15.12) 102 180
Կուրասաո (16.12-14.04) 110 235
138. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
Մանագուա 73 110
տարածք 43 62
139. ՆԻՈՒԵ 68 175
140. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
Վելինգտոն 138 127
տարածք 93 110
141. ՆՈՐՎԵԳԻԱ 193 193
142. ՇՎԵԴԻԱ
Ստոկհոլմ 196 334
տարածք 158 257
143. ՇՎԵՅՑԱՐԻԱ 210 257
144. ՇՐԻ ԼԱՆԿԱ
Կոլոմբո 75 133
տարածք 37 48
145. ՉԱԴ
Նջամենա 134 128
տարածք 50 64
146. ՉԵԽԻԱ
Պրահա 81 150
տարածք 26 52
147. ՉԻԼԻ
Սանտիագո 107 130
տարածք 81 112
148. ՉԻՆԱՍՏԱՆ
Պեկին 119 123
տարածք 58 86
149. ՊԱԼԱՈՒ 96 137
150. ՊԱԿԻՍՏԱՆ
Իսլամաբադ 67 164
տարածք 40 50
151. ՊԱՆԱՄԱ
Պանամա 89 139
տարածք 42 35
152. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Պորտ Մորսբի 128 347
տարածք 56 71
153. ՊԱՐԱԳՎԱՅ
Ասունսյոն 82 119
տարածք 44 75
154. ՊԵՐՈՒ
Լիմա 96 138
տարածք 64 57
155. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 102 136
156. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04) 116 312
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12) 106 259
157. ՋԱՄԱՅԿԱ
Քինգստոն 94 160
տարածք (16.04-14.12) 30 220
տարածք (15.12-15.04) 37 248
158. ՋԻԲՈՒԹԻ
Ջիբութի 72 84
տարածք 47 57
159. ՌՈՒԱՆԴԱ
Կիգալի 58 143
տարածք 27 43
160. ՌՈՒՄԻՆԻԱ
Բուխարեստ 102 120
տարածք 57 70
161. ՍԱԼՎԱԴՈՐ
Սան Սալվադոր 93 119
տարածք 48 47
162. ՍԱՄՈԱ
Ապիա 90 153
տարածք 89 199
163. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ
Սան Տոմե 58 77
տարածք 61 58
164. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Էր-Ռիադ 166 250
տարածք 85 128
165. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 123 201
166. ՍԵՆԵԳԱԼ
Դակար 107 190
տարածք 52 62
167. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12) 115 166
ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.12-14.04) 119 211
168. ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.04-14.12) 121 112
ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.12-14.04) 124 146
169. ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.04-14.12) 103 130
ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ
(15.12-14.04) 110 146
170. ՍԵՐԲԻԱ
Բելգրադ 114 151
տարածք 52 66
171. ՍԻԵՐԱ ԼԵՈՆ
Ֆրիթաուն 75 129
տարածք 26 30
172. ՍԻՆԳԱՊՈՒՐ 188 295
173. ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Դամասկոս 97 189
տարածք 83 93
174. ՍԼՈՎԱԿԻԱ
Բրատիսլավա 86 115
տարածք 78 103
175. ՍԼՈՎԵՆԻԱ
Լյուբլյանա 66 139
տարածք 60 106
176. ՍՈՄԱԼԻ
Մոգադիշո 23 155
տարածք 23 30
177. ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Հոնիարա 151 109
տարածք 39 45
178. ՍՎԱԶԻԼԵՆԴ
Մբաբանե 73 162
տարածք 57 92
179. ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ
Մուսքաթ 102 197
տարածք 79 109
180. ՍՈՒՐԻՆԱՄ
Պարամարիբո 78 118
տարածք 43 59
181. ՎԱՆՈՒԱՏՈՒ
Պորտ Վիլա 90 183
տարածք 51 53
182. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
Կարակաս 141 212
տարածք 70 60
183. ՎԻԵՏՆԱՄ
Հանոյ 62 102
տարածք 33 46
184. ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-14.12) 120 204
ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-30.04) 123 240
185. ՏԱՆԶԱՆԻԱ
Դար-Էս-Սալամ 69 124
տարածք 32 53
186. ՏՈԳՈ
Լոմե 76 129
տարածք 48 33
187. ՏՈԿԵԼԱՈՒ 36 80
188. ՏՈՆԳԱ
Նուկուալոֆա 96 235
տարածք 69 46
189. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ
ՏՈԲԱԳՈ (15.04-15.12) 138 155
ՏՈԲԱԳՈ (16.12-14.04) 145 200
ՏՐԻՆԻԴԱԴ տարածք 120 196
190. ՏՈՒՎԱԼՈՒ
Ֆունաֆուտի 49 127
տարածք 77 56
191. ՈՒԳԱՆԴԱ
Կամպալա 51 147
տարածք 31 69
192. ՈՒՐՈՒԳՎԱՅ
Մոնտեվիդեո 105 140
տարածք 54 81
193. ՔԵՆԻԱ
Նայրոբի 108 192
տարածք 13 86
194. ՔՈՒՎԵՅԹ 119 252
195. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Մանիլա 82 133
տարածք 25 51
196. ՖԻՆԼԱՆԴԻԱ
Հելսինկի 82 167
տարածք 87 115
197. ՖԻՋԻ
Սուվա 55 76
տարածք 48 57
198. ՖՐԱՆՍԻԱ
Փարիզ 130 153
տարածք 101 114
199. ԱՊՀ անդամ երկրներ
200. ԱԴՐԲԵՋԱՆ
Բաքու 95 125
տարածք 39 77
201. ԲԵԼԱՌՈՒՍ
Մինսկ 89 166
տարածք 61 71
202. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Աշխաբադ 64 114
տարածք 40 60
203. ՂԱԶԱԽՍՏԱՆ
Աստանա 131 161
տարածք 59 106
204. ՂՐՂԶՍՏԱՆ
Բիշքեկ 61 143
տարածք 27 30
205. ՄՈԼԴՈՎԱ
Քիշնև 76 130
տարածք 73 90
206. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա 171 304
Սանկտ Պետերբուրգ 77 164
Սոչի (01.06-15.10) 110 246
Սոչի (16.10-31.05) 97 152
Դոնի Ռոստով 62 111
տարածք 51 94
207. ՎՐԱՍՏԱՆ
Թբիլիսի 87 94
տարածք 55 75
208. ՏԱՋԻԿՍՏԱՆ
Դուշանբե 65 115
տարածք 25 21
209. ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
Տաշքենդ 71 101
տարածք 24 34
210. ՈՒԿՐԱԻՆԱ
Կիև 110 165
տարածք 59 76
(հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն
(oրինակելի ձև)
___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________
Գործուղվում է ________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը ___________ oր մինչև ____ ___________________ 200 թ.
մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
մեկնել է ______________________ ժամանել է ________________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
Կ.Տ.____________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:
4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:
5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:
6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:
7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերի փոխհատուցման պայմանները:
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)
4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:
2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Չ Ա Փ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն)
(դրամ)
NN
ը/կ Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ
1 2 3 4
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) 1043307 966025
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) 1043307 966025
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) 908064 772820
4. Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) 770486 684876
5. Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) 579615 463692
6. Արգենտինայի Հանրապետություն 579615 540974
7. Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) 309128 270487
8. Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) 799022 684876
9. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) 579615 540974
10. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո) 463692 405731
11. Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) 513657 456584
12. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) 884632 770486
13. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) 386410 347769
14. Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) 483013 386410
15. Թուրքմենստան (Աշխաբադ) 386410 309128
16. Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա) 970241 856095
17. Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) 856095 799022
18. Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) 456584 399511
19. Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) 386410 347769
20. Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) 502333 386410
21. Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) 463692 386410
22. Կանադա (Օտտավա) 695538 502333
23. Հնդկաստանի Հանրապետություն (Դելի) 579615 444372
24. Հունաստանի Հանրապետություն (Աթենք) 684876 627803
25. Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) 425051 386410
26. Ճապոնիա (Տոկիո) 1932050 1545640
27. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) 1266960 1140264
28. Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա) 970241 913168
29. Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) 1284143 1141460
30. Չեխիայի Հանրապետություն (Պրահա) 770486 684876
31. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) 579615 444372
32. Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) 502333 386410
33. Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) 734179 695538
34. Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) 463692 425051
35. Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) 347769 309128
36. Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) 579615 463692
37. Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) 463692 386410
38. Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) 386410 347769
39. Վրաստան (Թբիլիսի) 289808 251167
40. Վրաստան (Բաթում) 309128 270487
41. Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) 386410 309128
42. Ուկրաինա (Կիև) 502333 386410
43. Քուվեյթի Պետություն 1545640 1159230
44. Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) 1426825 1369752
45. Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) 770486 684876
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, խմբ. 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)