Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32017165

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 ապրիլի 2017 թ. N 100-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 6-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության պահանջներ» ՋԱՌ-26-ի մասին» թիվ 187-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ի մասին»,

2) Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ը (Part-26) և դրա կիրարկումն ապահովող «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջների համար սահմանված սերտիֆիկացման պահանջները և ուղեցույց նյութերը» ՍիՍ-26-ը (CS-26)՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:»,

3) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,

4) Հրամանը լրացնել նոր հավելված 2-ով՝ համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ս. Ավետիսյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2017 թվականի ապրիլի 10-ի

թիվ 100-Ն հրամանի

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 187-Ն հրամանի»

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2017 թվականի ապրիլի 10-ի

թիվ 100-Ն հրամանի

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 187-Ն հրամանի»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։