ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 467-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 467-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/
արտահանման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 2827 Ամոնիումի քլորիդ կգ 183 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 219120
2. 2825 Կալցիումի հիդրոքսիդ կգ 6,619 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 5282297
3. 2827 Երկաթի քլորիդ կգ 3,000 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 1602000
4. 3506 Պոլիմեր էմուլսիա կգ 2,200 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 6996000
5. 1515 Բուսական յուղ/ձեթ՝ եգիպտացորենի կգ 2061,5 - / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 2163956
6. 1509 Բուսական յուղ/ձեթ՝ ձիթապտղի կգ 883,5 - / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 927409
7. 4401 Փայտի թեփ՝ ձկան ծխեցման համար կգ 2.700 - / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ, 603720
8. 3923 Պենոպլաստե/փրփրապլաստե արկղ՝ տարբեր չափերի կգ 11.500 - / ԵՄ, ԵԱՏՄ, ԻՐԱՆ 14330173
9. 3919 Վերամշակված ձկան փաթեթավորման պիտակ կգ 600 - / ԵՄ, Անգլիա, ԵԱՏՄ 941033
10. 3920 Վերամշակված ձկան փաթեթավորման տոպրակ/թաղանթ կգ 2.000 - / ԵՄ, ԵԱՏՄ 2273773
11. 4817 Արկղ՝ գոֆրեավորված, տարբեր չափերի կգ 8.000 - / ԵՄ, ԵԱՏՄ, Իրան 6922624
12. 7308 Մետաղական կոնստրուկցիաներ կգ 26.000 - / ԵԱՏՄ, Իրան 18000000
13. 7019 Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ, նյութը՝ ապակեմանրաթել կգ 8.000 - / ԵԱՏՄ, Իրան, Չինաստան 52800000
14. 3923 Բազմացման կայանի (սելեկցիոն տնտեսության) ավազաններ, նյութը՝ պոլիպրոպիլեն կգ 9.500 - / ԵԱՏՄ, Իրան, Չինաստան 52000000
15. 8422 Փաթեթավորման սարքավորումներ հատ 1 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ 10000000
16. 8429 Անվավոր, բազմաֆունկցիոնալ տեխ. միջոց (էքսկավատոր) հատ 1 - / ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ 35000000
17. 3402 Լվացող հեղուկ կգ 250 - / ԵՄ, ԵԱՏՄ 600000
18. 8418 Խորը սառեցման սարքավորում հատ 1 - / ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Ուկրաինա 25000000
19. 3921 Սենդվիչ-պանելներ կգ 1,644 - / ԵԱՏՄ 33991200
20. 7208 Մետաղյա թիթեղ կգ 11,000 - / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան 5200000
21. 7304 Մետաղյա գլանվածք կգ 3.000 - / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան 1400000
22. 7216 Մետաղյա անկյունակ կգ 5.000 - / ԵԱՏՄ, Ուկրաինա, Իրան 2400000
Ընդամենը 278.653.305
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան